ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Պիտի հասնեն նրան, որ Քոչարյանի հաշիվների վրա կալանք կդրվի

Պիտի հասնեն նրան, որ Քոչարյանի հաշիվների վրա կալանք կդրվի
21.02.2013 | 14:29

Ռոբերտ Քոչարյանի արտասահմանյան հաշիվների վրա կալանք կդրվի: Այս մասին քիչ առաջ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Հակակոռուպցիոն» ՀԿ-ի խորհրդի և «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: «Հակակոռուպցիոնն» այս պահանջը գրավոր ներկայացնելու է բոլոր օտարերկրյա դեսպանատներին: «Ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը, որին կհաջորդի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իսկ ո՞վ է ասել, որ Աբրահամյան Հովիկը Ռոբերտ Քոչարյանի ճանապարհով չի գնացել: Պիտի դիմենք եվրոպական երկրներին, որ իրենց բանկերում եղած թալանված գումարների վրա կալանք դնեն: Ավելին, Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների մուտքն այդ երկրներ պետք է արգելվի»,-հավելեց Գառնիկ Մարգարյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ